Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան և Գերմանիայի հավաքականի հարձակվող Էմրե Ջանի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ում:
Դորտմունդյան թիմում Ջանը կարող է ուղղակի փոխարինող լինել Յուլիան Վայգլին, ով որոշեց տեղափոխվել «Բենֆիկա»: 20 միլիոն եվրոյի դիմաց Վայգլի տրանսֆերն արդեն համաձայնեցված է:
Իր հերթին, «Ատալանտայի» կիսապաշտպան (խաղում է «Պարմայում» վարձավճարով) Դեյան Կուլուսևսկին արդեն կարելի ասել հունվարին կմիանա «Յուվենտուսին», դրանում վստահեցնում է հայտնի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Ջանը միակ կենտրոնական կիսապաշտպանը չէ, ով կարող է լքել «Յուվեն»: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ անգլիական ակումբները հետաքրքրվում են Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով: