Football-italia-ն հայտնում է, որ մոտ օրերս «Ռոման» նոր սեփականատեր կունենա:
The Friedkin Group կոնսորցիումը մոտ է 780 միլիոն եվրոյով իտալական ակումբը ձեռք բերելուն: Բանակցությունները տևեցին մի քանի ամիս, սակայն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կողմերը կարողացան համաձայնության գալ:
2012 թվականից «Ռոմային» պատկանել է ամերիկացի Ջեյմս Պալոտտեին, ով, հավանաբար վաճառքից հետո կթողնի իրեն ակումբի բաժնետոմսերի մի փոքր մասը:
Նախկինում նաև խոսակցություններ կային, որ ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում էին գնել «Ռոման»: