«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Ես աշխատում եմ «Տոտենհեմում»: Ես գիտեմ այս ակումբի պրոֆիլը, ես գիտեմ նրա ծրագրերը, ես գիտեմ, թե ինչպես է ղեկավարությունը տեսնում այն, ես գիտեմ նրանց նպատակները և գիտեմ, որ շուկայում մենք պարզապես կարձագանքենք այն ամենին, ինչ կարող է մեզ հետ պատահել տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Եթե խաղացողը հեռանում է, ապա մենք պետք է հարմարվենք դրան: Բայց մենք երբեք տրանսֆերային շուկայի թագավոր չենք լինելու, չենք պահանջի լուրջ տրանսֆերներ և պայքարել այն ակումբների հետ, որոնք պատրաստ են վճարել անհրաժեշտ գումարը մեծ գնումների կատարելու համար:
Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը խելացիորեն, ստեղծագործաբար: Եվ ես կրկնում եմ, ինձ դուր են գալիս իմ խաղացողները: Որքան ավելի շատ եմ աշխատում նրանց հետ, այնքան ավելի լավ եմ ճանաչում նրանց, այնքան ավելի լավ եմ հասկանում նրանց լավագույն կողմերը»,- մեջբերում է Մուրինյուին Goal-ը: