«Լիվերպուլը» հերթական տիտղոսն է նվաճել՝ դառնալով աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Ինչպես հայտնի է, 2008 թվականին ԱՊԼ-ն մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդին», որպեսզի լիգայի խաղերում թիմի խաղաշապիկին պատկերված լինի մրցաշարի հաղթողի տարբերանշանը։
«Լիվերպուլից» ասոցիացիային նամակ է ուղարկվել, հայտնում է The Athletic-ը։ Մերսիսայդյան ակումբում կարծում են, որ 11 տարի անց անգլիական թիմի հաղթանակը մրցաշարում բավարար նվաճում է, որպեսզի լոգոն պատկերվի խաղաշապիկներին։
Ներկայում ըստ ԱՊԼ-ի կանոնադրության՝ ակումբները իրավունք չունեն այլ նշան կրել համազգեստներին։