Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լեսթերին» պարտության մատնելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսեց Միկել Արտետայի ՝ «Արսենալ» մեկնելու մասին: Ուրբաթ օրը իսպանացին գլխավորեց լոնդոնյան ակումբը: Արտետան նախկինում աշխատում էր «Սիթիում»՝ որպես Գվարդիոլայի օգնական:
«Առանց Արտետայի, ամեն ինչ մի փոքր այլ է: Նա անհավատալի օգնական էր և առանցքային անձ: Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում», — մեջբերում է Գվարդիոլային BBC-ն:
37-ամյա Արտետայի և «Զինագործների» միջև համաձայնագրի ժամկետը նախատեսված է 3,5 տարի ժամկետով: Որպես խաղացող, նա «Արսենալի» կազմում խաղացել է 2011-ից 2016 թվականներին: