«Բարսելոնան» մտադիր է առաջիկա հունվարին վաճառել թիմի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի տրանսֆերը:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ կատալոնական ակումբը ներկայացրել է ֆրանսիացու հրաժարագինը՝ 25 միլիոն եվրո: Նշվում է, որ «Բարսելոնան» նույնպես փորձելու է տարբերակներ գտնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 19-ամյան ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Տոդիբոն 2 հանդիպման է մասնակցել: