«Մոնակոյի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակը», հաղորդում է Sport24-ը:
Մոսկովյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը «Սպարտակի» հետ: Ներկա պահին նրանք նոր մարզիչ են փնտրում:
2019 թվականին Մորենոն կարճ ժամանակով գլխավորեց Իսպանիայի հավաքականը:
Մորենոն մոտ մեկ տարի աշխատել է նաև «Մոնակոյում»: Հիմա նա որևէ թիմ չի գլխավորում: