Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենը կարիերան կարող է շարունակել «Վալենսիայում», հաղորդում է Sport.es-ը:
27-ամյա ֆուտբոլիստը վալենսիական ակումբի տրանսֆերային նպատակներից մեկն է:
Իսպանական ակումբը պատրաստ է Տովենի համար 20 միլիոն եվրո վճարել:
Ֆրանսիացու պայմանագիրը մարսելյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Այսպիսով, թիմերը հնարավորություն ունեն ավելի քիչ գումարով գնել ֆրանսիացուն:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Տովենը 11 խաղ է անցկացրել ` դառնալով 4 գոլի հեղինակ: