Իտալական խոշոր պարբերականները՝ հաշվի առնելով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի նշած ռոտացիաների մասին խոսակցությունները, կազմել են Եվրոպայի լիգայի «Վոլֆսբերգի» հետ հանդիպման հռոմեական թիմի հավանական մեկնարկային կազմը:
Ըստ մի քանի պարբերականների՝ Հայաստանի ազգային հավաքականի և Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա մեկնարկային կազմում:
IL MESSAGGERO, LA GAZZETTA DELLO SPORT, IL TEMPO, CORRIERE DELLA SERA, CORRIERE DELLO SPORT, LA REPUBBLICA, LEGGO -ն ներկայացրել են հռոմեական ակումբի մեկնարկային կազմը:
Ռոմա՝ Միրանտե, Ֆլորենցի, Մանչինի, Ֆացիո, Սպինացոլա, Դիավարա, Վերետու, Ունդեր, Մխիթարյան, Ջեկո, Պերոտի
