«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը բաժանվել է ընկերուհուց՝ Ջադա Ջանիից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Ջանին Instagram-ի իր էջից հեռացրել է ավտոարշավորդի հետ բոլոր նկարները բացի մեկից։
Instagram-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում Լեկլերի նախկին ընկերուհին ասել է, որ նրանց բաժանման պատճառը եղել է Ֆորմուլա-1-ը։
«Շարլը թողեց ինձ, քանի որ ուզում էր իրեն նվիրել Ֆորմուլա-1-ին»,-ընդգծել է Ջանին։
Շարլ Լեկլերը օրերս ավարտված Ռուսաստանի Գրան-Պրիում կրկնեց Միխայել Շումախերի տպավորիչ ցուցանիշը․ Մոնակոն ներկայացնող ավտոարշավորդը չորս անգամ անընդմեջ հաղթել է pole position-ը։ Հավելենք, որ Սոչիում Լեկլերը երրորդն էր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։