«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում(3:1) դարձավ գոլի հեղինակ և նոր ռեկորդ սահմանեց։
Գերմանական ակումբը դարձավ ռեկորդային՝ 34-րդ թիմը, որին գոլ է խփել արգենտինացին Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։
Այդ ցուցանիշով Մեսին շրջանցեց Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռաուլին, որոնք գոլի հեղինակ են դարձել 33 տարբեր թիմերի դեմ խաղերում։
Հիշեցնենք, որ այդ հանդիպումը 32-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական 700-րդն էր «Բարսելոնայի» կազմում։