2020/21 մրցաշրջանի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում «Չելսին» 3-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:
Ըստ Sky Sports-ի, այս հաղթանակը լոնդոնյան ակումբին բերեց Պրեմիեր լիգայի պատմության մեջ իր 2000-րդ միավորը և այդ ցուցաիշով «Չելսին» դարձավ Պրեմիեր լիգայի երրորդ թիմը, որը հասել է այդ նշագծին:
Պրեմիեր լիգայի պատմության մեջ միավորների քանակ առաջին տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդը» (2234), երկրորդը ՝ «Արսենալը» (2014):
Նոր մրցաշրջանում «Լիվերպուլը» (1951) կարող է անցնել երկու հազար միավորի նշաձողը, իսկ «Տոտենհեմը» 1654 միավորով 5-րդ տեղում է: