Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել է «Սպարտակին»: Հանդիպումը կայացել է Եկատերինբուրգում և ավարտվել 0:0 հաշվով:
«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
«Ուրալի»՝ Ռուսաստանի առաջնությունում առանց հաղթանակների շարքը հասցրել է 4-ի: Նախորդ տուրերում «Ուրալը» մեկ պարտություն է կրել ու 2 անգամ ոչ-ոքի խաղացել: «Սպարտակը» վերջին 3 խաղում 2-րդ անգամ է միավորներ կորցնում:
Այս խաղից հետո «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում (22 միավոր), իսկ «Ուրալը» 20 միավորով 8-րդ տեղում է:
18-րդ տուրում «Ուրալը» նոյեմբերի 30-ին հյուրընկալվելիս կմրցի «Ռոստովի» հետ, իսկ մոսկովյան թիմը դեկտեմբերի 1-ին մրցակցի հարկի տակ կխաղա «Զենիթի» հետ: