Ղազախստանի առաջնության 8-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Տարազի» հետ: Թիմերը փոխանակել են մեկական գնդակ:
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:
Այս խաղից հետո «Շախտյորը» 11 միավորով 4-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Յուրչենկոն Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցեց Ազգերի լիգայի մեկնարկային երկու խաղերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ: