Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Հունաստանի Սուպերլիգայի 2026/27 մրցաշրջանի 4-րդ տուրում ուժերը չափեց ՕՖԻ-ի հետ։
«Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0:
ՕՖԻ-ի կազմում միակ գոլը խփեց Կենան Կոդրոն 66-րդ րոպեին: «Օլիմպիակոսի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը:
Այս խաղից հետո «Օլիմպիակոսը» 7 միավորով 5-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» առաջնության վերջին խաղում 1։1 է խաղացել «Վոլոսի» հետ (սեպտեմբերի 5), դրանից առաջ հաղթել է «Աստերասին» և «Ատրոմիտոսին» նվազագույն հաշվով։
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































