Մադրիդի «Ռեալի» պաշտպան Հոյսենը կիսվել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի տպավորություններով։
Նախկինում 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել իտալական «Ռոմայում», որն այն ժամանակ գլխավորում էր պորտուգալացի մասնագետը։
«Բախտս բերել է, որ «Ռոմայում» ծանոթացել եմ Մոուրինյուի հետ. նա ինձ հնարավորություն տվեց մուտք գործել բարձր մակարդակի ֆուտբոլ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան դրա համար։
Հիմա, երբ մենք կրկին միասին ենք, դա էլ ավելի հաճելի է։ Հուսով եմ՝ երկուսիս մոտ էլ ամեն ինչ լավ կդասավորվի»,- Հոյսենի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում «Ռեալը» վաստակած 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մադրիդյան ակումբն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ։
























































