Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի գործակալը իսպանական AS-ի հետ զրույցում հայտարարել է, որ ֆուտբոլիստը շուտով հեռանալու է ակումբից վարձակալական հիմունքներով։
«Դիասը կհեռանա վարձակալության հիմունքներով երկու տարով։ Դեռևս հստակություն չկա, թե որ ակումբում նա կշարունակի կարիերան»,-նշել է գործակալը։
Հիշեցնենք, որ Մարիանոյի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «արքայական» ակումբի ոչ մի հանդիպման չի մասնակցել։