Հայ կիսապաշտպան Աղվան Պապիկյանը համալրել է «Արարատը», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Լեհաստանում։ Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Ուլիսում», «Փյունիկում» և «Ալաշկերտում»։
Պաշտպանել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների գույները, ինչպես նաև երկու հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում։
«Առաջին հերթին ցանկանում եմ իմ խաղով առաջ տանել «Արարատին», ինչպես նաև հույս ունեմ ապացուցել, որ արժանի եմ հրավիրվել ազգային հավաքական»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Աղվան Պապիկյանը։