«Միլանը» բանակցություններ է վարում թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձի շուրջ:
«Միլանը» շվեդ ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 5 մլն եվրո և տարատեսակ բոնուսներ, մասնավորապես, Եվրոպա լիգայում հաղթանակի համար, ինչպես նաև անձնական ելույթների համար (խաղերի ու գոլերի քանակ): Դրա հետ խաղացողի աշխատավարձը կարող է հասնել տարեկան 6 մլն եվրոյի:
Ֆուտբոլիստի կողմը պահանջում է տարեկան 7,5 մլն եվրո և բոնուսներ: Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ Զլատանը կմտափոխվի ու կնվազեցնի պահանջները:
Հաղորդվում է, որ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հույս ունի, որ 38-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները հաջող ավարտ կունենան:
2019/20 մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայի 18 խաղում դարձել է 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: