Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում հայտնել է, որ «Միլանն» ամեն գնով ցանկանում է պահպանել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Լրագրողը հայտնում է, որ նման ցանկություն ունի նաև անձամբ ֆուտբոլիստը: Առայժմ կողմերը չեն կարողանում պայմանավորվել աշխատավարձի շուրջ: Իբրան ու իր գործակալ Մինո Ռայոլան առաջարկել են տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ, ինչպես նաև հնարավոր բոնուսները, իսկ «Միլանը» ցանկանում է իջեցնել այդ գումարը:
Իբրան «Միլան» է տեղափոխվել 2020 թ-ի հունվարին՝ «Լոս-Անջելես Գելեքսիից»: Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 18 խաղում շվեգ գոլահարը դարձել է 10 գոլի հեղինակ: