Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինում. «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Միլանին: Տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփել է Պաուլո Դիբալան:
55-րդ րոպեին Սարին փոխարինում է կատարել. Կրիշտիանու Ռոնալդուն տեղը զիջել է հենց Դիբալային: Փոխարինումը դժգոհություն է առաջացրել պորտուգալացու մոտ:

«Յուվենտուսն» այս հաղթանակից հետո 32 միավորով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ «Ինտերից» առաջ լինելով ընդամենը 1 միավոր, «Միլանը» 13 միավորով 14-րդ հորիզոնականում է:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ: