Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտի» մրցակիցը կլինի մակեդոնական «Ռենովան»:
ArmSport-ի հետ զրույցում երևանյան թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը խոսել է վիճակահանության արդյունքների մասին:
«Նորմալ եմ գնահատում վիճակահանության արդյունքները: Մակեդոնական թիմի դեմ խաղալու փորձ արդեն ունենք: Հարգում ենք մրցակցին, բայց պետք է ամեն ինչ անենք՝ երկրպագուներին ուրախացնելու և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Դրական է այն փաստը, որ հանդիպումը կկայանա Երևանում: Մյուս կողմից դիմակայության ելքը կվճռվի մեկ խաղով, իսկ դա նշանակում է, որ սխալվելու իրավունք չունենք»:
Հիշեցնենք, որ առաջին փուլի հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ օգոստոսի 27-ին: