«Վիլյառեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է գալիք մրցաշրջանից առաջ ուժեղացնել թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով։
Այսպես, Marca-ն, վկայակոչելով France Football-ին, տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետը «Վիլյառելաում» է ցանկանում տեսնել «Վալենսիայի» ավագ Դանի Կարեխոյին և պաշտպանողական ոճի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիան» մտադիր է վաճառել Դանի Պարեխոյին։
Հիշեցնենք, որ Ունաի Էմերին բոլորովին վերջերս է ստանձնել «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Արսենալը»։