<<Բարսելոնայի>> հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում <<Սելտայի>> դեմ խաղում դարձավ 3 գոլի հեղինակ:
Արգենտինացին ձևակերպեց կարիերայի 52-րդ հեթ-տրիկը: Գոլահարը խփեց նաև կարիերայի 52-րդ գոլը տուգանայինից:
Հիշեցնենք, որ այդ խաղում կապտանռնագույնները հաղթեցին 4-1 հաշվով: