«Ռոստովի» և Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմեց, թե ինչպես է հիվանդացել կորոնավիրուսով ՝ հերքելով այն տեղեկությունները, թե իբր նա գնացել է այցելել արդեն վարակված ծնողներին:
«Երբ սկսվեց կարանտինը Ռուսաստանում, ծնողներս տեղափոխվեցին ինձ մոտ: Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց նախ մայրս վարակվեց: Դուք ինքներդ հասկանում եք, որ մենք Ռուսաստանում խիստ ռեժիմի տակ չենք եղել: Մայրս պահպանում էր անվտանգության բոլոր կանոնները, բայց առաջին ախտանշանները հայտնվեցին նրա մոտ, որից հետո ծնողներս տեղափոխվեցին իրենց բնակարան: Երկու օր անց ախտանշաններ ի հայտ եկան նաև ինձ մոտ՝ երեկոյան սկսեցի ջերմել: Տեղեկացրել եմ ակումբին, նրանք ինձ ասացին, որ մնամ տանը»,-ասել է Բայրամյանը Նոբելյան Առուստամյանին տված հարցազրույցում:
Հիշեցնեք, որ վերջերս հայտնի դարջավ, որ Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: