Euro Club Index-ը հրապարակել է Եվրոպայի լավագույն ակումբների ցուցակը։ Այն կազմվել է Gracenote и Hypercube գործակալության կողմից։
Վարկանիշային ցուցակը գլխավորում է «Բավարիան»: Գերմանական ակումբին հաջորդում են «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»: Առաջին տասնյակում են նաև ՊՍԺ-ն, «Աթլետիկոն», «Յուվենտուսը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Վարկանիշը հաշվի է առնում ակումբների վերջին չորս մրցաշրջանների արդյունքները՝ ինչպես եվրագավթների, այնպես էլ ազգային առաջնությունների և գավաթային հանդիպումների: Միևնույն ժամանակ, վերջին մրցաշրջանի արդյունքներն ունեն ամենամեծ կշիռը: