«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ասել է, որ ակումբն ակնկալում է նոր պայմանագիր կնքել 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Այս մրցաշրջանում մենք սկսեցինք նոր թիմ կառուցել, և մենք պետք է շարունակենք դա անել հետագա: Մենք հիմք ունենք հաջորդ մրցաշրջանի համար:
Զլատանը այս նախագծի մի մասն է: Բանակցությունները հեշտ չեն լինի, բայց մենք մտադիր ենք նրան պահել թիմում: Մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են զգալիորեն աճել՝ խաղալով Իբրայի կողքին», — մեջբերում է Մալդինիին :



























































