«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ Կիկե Սետյենը հաջորդ մրցաշրջանում կմնա կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում:
«Բարսելոնան» շարունակում է խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց միևնույն ժամանակ պարտվել էր չեմպիոնական մրցավազքը «Ռեալին» Լա Լիգայում:
«Սետյենը պայմանագիր ունի: Երբ նրան նշանակեցինք, մենք բացատրեցինք, որ սա նախագիծ է ոչ միայն այս մրցաշրջանի, այլև հաջորդի համար ևս: Դժվար է մի քանի ամիս անց, որի ընթացքում նաև ապնդեմիա էր, մարզչին գնահատական տալ,: Արտուրո Վիդալն ասաց, որ Սետյենը շատ քիչ ժամանակ ուներ՝ ծանոթանալու խաղացողներին և աշխատելու նրանց հետ:
Մենք երբեք չենք մտածել մարզչի փոփոխության մասին: Սետյենը մեր մարզիչն է: Մենք ոչ մեկի հետ չենք խոսել: Ոչ Լորան Բլանի հետ, ոչ էլ որևէ մեկի հետ: Ես խոսում եմ Չավիի հետ, քանի որ մենք լավ հարաբերություններ ունենք, բայց նա երկարաձգեց պայմանագիրը իր ակումբի հետ: Մի օր նա կգլխավորի «Բարսելոնան», բայց ինքը կորոշի, թե երբ», — ասել է Բարտոմեուն իսպանական Sport հրատարակությանը տված հարցազրույցում: