Ա Սերիայի վերջին տուրում «Միլանը» ընդունել էր «Կալյարիին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Գոլերից մեկի հեղինակ դարձավ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ ֆուտբոլիստի համար այս գոլը 10-րդն էր միլանացիների կազմում Իտալիայի 2019/20 թվականների առաջնությունում: Այսպիսով, 38 տարեկան և 302 օրական Իբրահիմովիչը դարձավ ամենատարեց խաղացողը, ով մեկ մրցաշրջանում Ա Սերիայում 10 և ավելի գոլ խփեց:
Նախկինում այս նվաճումը պատկանում էր Իտալիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու Սիլվիո Պիոլեին՝ 38 տարեկան և 127 օրական: