Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը չի հեռանա ակումբից՝ չնայած շշուկներին։
Goal-ի փոխանցմամբ՝ Սոկրատիսի՝ «զինագործների» շարքերից հեռանալու լուրերին անդրադարձել է նրա գործակալը՝ դրանք անվանելով «շինծու լուրեր»։
Սոկրատիսը 18 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Արսենալ» 2018 թվականի ամռանը «Բորուսիա» Դորտմունդից։