Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր կենսագրականը, որը կրում է «Իմ կյանքը ուշադրության կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը:
Համաշխարհային ֆուտբոլային աստղերն արձագանքել են հայ ֆուտբոլիստի գրքի հրապարակմանը։
Instagram-ի բաժնում մեկնաբանություններ են թողել թիմակիցներ Մարկուս Թուրամը, Դենզել Դումֆրիսը, Ալեսանդրո Բաստոնին, ինչպես նաև Ալեքսանդր Զինչենկոն, Սոկրատիս Պապաստատոպուլոսը։
























































