«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Սոկրատիս Պապաստատոպուլոսը համաձայնության է եկել «Օլիմպիակոսի» հետ պայմանագիր կնքելու հարցում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի տեղափոխությունը տեղի կունենա 48 ժամվա ընթացքում: Սոկրատիսը հունական ակումբի հետ պայմանագիր կստորագրի մինչեւ 2022 թվականը:
Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: