Աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բարտին հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված վտանգի պատճառով ինքը չի մասնակցի US Open-ին.
«Ես ու իմ թիմը որոշել ենք, որ այս տարի չենք մեկնի ԱՄՆ՝ Western և Southern Open-ին, ինչպես նաև US Open-ին մասնակցելու:
Երկու մրցաշարերն ինձ շատ են դուր գալիս, այդ իսկ պատճառով սա բարդ որոշում էր, բայց Covid-19-ի պատճառով դեռ նշանակալի ռիսկեր կան, և ես ինձ հարմարավետ չեմ զգում՝ իմ թիմին ու ինձ նման իրավիճակում դնելով: USTA-ին լավագույնն եմ մաղթում մրցաշարերում և անհամբերությամբ եմ սպասում հաջորդ տարի ԱՄՆ վերադառնալուն:
Ֆրանսիայի Բաց առաջնությանը և WTA-ի առաջիկա եվրոպական մրցաշարերին իմ մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնեմ առաջիկա շաբաթների ընթացքում»,- Բարտիի խոսքերն է փոխանցում Heraldsun-ը:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ATP-ի և WTA-ի մրցաշարերի անցկացումը դադարեցվել էր մարտին և օգոստոսից շուտ չի վերսկսվի: Եվրոպայում և ԱՄՆ-ում դեռևս միայն ցուցադրական մրցաշարեր են անցկացվում: