Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նապոլիի» դարպասը:
Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ամբրոսիոն և Մարտինեսը: Այս խաղից հետո «Ինտերը» 79 միավորով 2-րդ տեղում է: «Նապոլին» 59 միավորով 7-րդն է:
Օրվա մյուս խաղում «Ատալանտան» 2:1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Պարմայի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Ատալանտան» ունի 78 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: