Անգլիական Չեմպիոնշիփի 44-րդ տուրի խաղերից մեկում բավականին անսովոր հաշիվ է գրանցվել։ «Ուիգանը» սեփական հարկի տակ 8-0 հաշվով ջախջախել է «Հալլ Սիթիին»։
Իրենց հաշվին դուբլ է գրանցել վալիացի հարձակվող Կիֆեր Մուրը, իսկ կիսապաշտպան Կիրան Դոուելը դարձել է հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ աչքի են ընկել Նեյսմիթը, Լոուն և Ուիլյամսը։
Այդ հաղթանակից հետո տանտերերը 57 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 45 միավորով 22-րդն են։