Sport24-ի տեղեկություններով՝ «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի ծառայություններով հետաքրքրված են ՌՊԼ-ի մի շարք ակումբներ։ Այս տարվա հունիսին Գալոյանը պայմանագրի ավարտից հետո հեռացել էր Մոսկվայի «Դինամոյից» ու տեղափոխվել Մոսկվայի «Վելես»։
21-ամյա ֆուտբոլիստը 2011 թվականից «Տորպեդոյի» ենթակառուցվածքներում էր՝ անցնելով դպրոցից մինչև հիմնական թիմ ճանապարհը։ Նախորդ մրցաշրջանում Գալոյանը թիմի կազմում մասնակցել էր 29 խաղի՝ խփելով 3 գոլ ու դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։