Երկշաբաթյա արձակուրդից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները երեկ ժամանել էին ակումբի մարզաբազա ՝ կորոնավիրուսի թեստեր հանձնելու համար:
Ինչպես նշել են գերմանացի լրագրողները, շատ խաղացողներ ժամանել են Audi ապրանքանիշի ավտոմեքենաներով,որը ակումբի պաշտոնական հովանավորն է, իսկ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախընտրել է ժամանել Bentley-ով:
Ի զարմանս շատերի, թիմի նորեկ, 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը ժամանել էր մարզաբազա 11000 եվրո արժողությամբ հին Volkswagen Polo-ով։ Այնուամենայնիվ, երեկոյան, Նյուբելը հեռացել էր մարզաբազայից բոլորովին նոր Audi RS6 Avant ավտոմեքենայյով, որն արժե 116,000 եվրո:
Alex Nübel today arriving at Säbener Straße in a €11k Polo and leaving in a €116k Audi RS6 Avant [📸 Bild] pic.twitter.com/7BnqrJRPPi
— Bayern & Germany (@iMiaSanMia) July 20, 2020