Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը դարձել է«Մոնակոյի» տրանսֆերային գլխավոր նպատակը:
Ըստ Kicker-ի, մոնեգասկները հետաքրքրված են 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալել հաջորդ մրցաշրջանում:
Մյունխենյան ակումբը դեմ չի լինի նման գործարքին, քանի որ դարպասապահը շատ քիչ է խաղաժամանակ ստանում:
Այս մրցաշրջանում Նուբելը «Բավարիայի» կազմում անցկացրել է 2 հանդիպում և բաց է թողել 1 գնդակ: