Իտալական «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելը գլխի վնասվածք է ստացել ՝ սայթաքելով լողավազանի եզրի մոտ, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստն իր ընկերների հետ անցկացրել է հանգիստը, որի ընթացքում էլ կատարվել է դժբախտ դեպքը:
Մուրիելը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Բարեբախտաբար, այն լուրջ չի եղել և օգնություն ստանալով նա վերադարձել է իր բնականոն կյանքին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մուրիելը դարձել է 17 գոլի հեղինակ: