Պորտուգալացի հարձակվող Ժոելսոն Ֆերնանդեշը, որին հայրենիքում անվանում են «նոր» Կրիշտիանու Ռոնալդու, կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին գրում է A Bola- ն:
Աղբյուրի հաղորդմամբ, «Սպորտինգի» 17-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»: Լիսաբոնցյան ակումբը տաղանդավոր հարձակվողին գնահատում են 41 միլիոն եվրո:
Պրեմիեր լիգայի 36-րդ տուրից հետո «Արսենալը» 53 միավորով 10-րդն է: