Անգլիայի Չեմպիոնշիփի նախավերջին`45-րդ տուրի շրջանակում «Վեսթ Բրոմվիչը» 1:2 հաշվով պարտվեց «Հադերսֆիլդին»:
Սա նշանակում է, որ «Լիդսը» նվաճեց ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում հանդես գալու իրավունք: Մարսելո Բիելսայի թիմն այս պահին ունի 87 միավոր: 16 տարի անց «Լիդս Յունայթեդը» հանդես կգա ուժեղագույնների խմբում:
Վերջին անգամ ԱՊԼ-ում թիմը եղել էր 2003-2004 մրցաշրջանում: