«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
Ըստ Bild-ի, մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավանություն է տվել 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերին, իսկ «Լիվերպուլին» արդեն հաջողվել է համաձայնեցնել խաղացողի հետ անձնական պայմանագրի պայմանները:
Այնուամենայնիվ, ակումբները դեռ չեն կարողացել համաձայնեցնել հավանական տրանսֆերի գումարը. «Բավարիան» Տիագոյի տրանսֆերի դիմաց խնդրում է 40 միլիոն եվրո, իսկ «Լիվերպուլը» առաջարկում է ընդամենը 25-ը:
Տիագո Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: