ԱՊԼ-ի 36-րդ տուրի շրջանակում շարունակվում է քառյակում տեղ զբաղեցնելու համար մղվող դաժան պայքարը:
«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում կարողացավ 2-0 հաշվով առավելության հասնել «Քրիսթալ Փելասի» նկատմամբ: Ի դեպ. մեծ դժվարությամբ: Սուլշերի թիմից աչքի ընկան Ռեշֆորդն ու Մարսիալը: Դե Խեան մի քանի անգամ փրկեց իր թիմին:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 62 միավորով կիսում է 4-ից 5-րդ տեղերը «Լեսթերի» հետ, իսկ «Չելսին» ունի 63 միավոր: «Քրիսթալ Փելասը» 42 միավորով 14-րդ տեղում է: