«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը կստանան «Չելսիի» հետ խաղից հետո, որը կկայանա հուլիսի 22-ին: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի քարտուղարությունը:
Պարգևատրման արարողողությունը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում:
Արարողությանը կմասնակցի նաև «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը: Հենց նրա գլխավորությամբ են մերսիսայդցիները վերջին անգամ՝ 1990թ., նվաճել չեմպիոնական տիտղոսը:
«Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն երկրպագուներին կոչ է արել մնալ տանը ու չայցելել «Էնֆիլդ»՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ոչ նպաստավոր իրավիճակը:
«Լիվերպուլը» 35 խաղից հետո 94 միավոր է վաստակել: Դեռևս ամբողջ մրցաշրջանի ընթացքում մերսիսայդցիներն ընդամենը 2 պարտություն են կրել ու 4 ոչ-ոքի խաղացել: Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» հաղթել է Չեմպիոնների լիգայում: