Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը կարծում է, որ թիմը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել ԱՊԼ-ն: Մեր որոշ ֆուտբոլիստներ շուտով կավարտեն իրենց կարիերաները (Ֆերնանդինյո, Դավիդ Սիլվա):
Նրանք ցանկանում են այս թիմի կազմում հաղթել Չեմպիոնների լիգան:
Եթե անենք դա, այս մրցաշրջանը կրկված կլինի»,- ասել է Ուոքերը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի «Ռեալին»: Առաջին հանդիպումն ավարտվել էր անգլիացիների հաղթանակով ՝ 2-1 հաշվով: