Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները «Բրենտֆորդի» հետ ընկերական խաղից առաջ (2-3) մասնակցել են Black Lives Matter («Սևամորթների կյանքը կարևոր է») ակցիային՝ ընդդեմ ռասիզմի:
Ֆուտբոլիստները հակառասիստական կոչերով սև շապիկներ են կրել, ինչպես նաև ծնկի իջել՝ հարգելով Ջորջ Ֆլոյդի հիշատակը:
Earlier today at Emirates Stadium, our squad and staff wore Black Lives Matter shirts, before the players and Mikel Arteta took the knee on the pitch ahead of kick-off. pic.twitter.com/ymj0QetBwE
— Arsenal (@Arsenal) June 10, 2020
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի մասսայական ցույցեր են իրականացնում՝ ռասիզմի և ոստիկանության դաժան վերաբերմունքի դեմ, ինչը սկսվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:
Տղամարդը մահացել էր սպիտակամորթ ոստիկանի գործողությունների արդյունքում, որը բերման ենթարկելիս մի քանի րոպե ոտքը դրել էր նրա պարանոցին:




























































