ԱՊԼ-ն ևս 1213 թեստավորում է անցկացրել: Այս անգամ հայտնաբերվել է մեկ վարակակիր: Թեստավորումը կատարվել է հունիսի 8-ից 9-ը: Այն անցկացվել է ֆուտբոլիստների ու ակումբների ներկայացուցիչների շրջանում:
Նախկինում կատարված 6274 թեստավորման արդյունքում հայտնաբերվել էր 13 վարակված:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն վերսկսվում է հունիսի 17-ին: