«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ իրեն «յուրահատուկ» չի համարում։
«Ոչ, ես ինձ ոչ մի կերպ յուրահատուկ չեմ զգում։ Իմ բախտն ուղղակի բերել է, որ ամեն օր մարզում եմ այս խաղացողներին։ Ինձ շատ է դուր գալիս ամեն օր դա անելը։ Մի օր սա կավարտվի, դրա համար էլ փորձում եմ վայելել «Ռեալում» աշխատանքս քանի դեռ կարող եմ։
Երբեք չեմ խոսում մյուս տարվա կամ մրցաշրջանի մաիսն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Հիմա պայմանագիր ունեմ ու ուրախ եմ դրա համար։ Բայց եկեք գուշակություններ չանենք։ Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Զիդանի հետ մադրիդցիները կրկին նվաճեցին երկրի չեմպիոնությունը։