«Ռեալը» Լա լիգայի 37-րդ տուրում «Վիլյառեալին» հաղթելուց հետո նվաճեց Իսպանիայի առաջնության 2019/20 թվականների խաղարկության չեմպիոնի կոչումը։
«Արքայական» ակումբը իսկապես տպավորիչ մրցաշրջան է անցկացնում։ «Վիլյառեալի» դեմ խաղը տնային վերջին հանդիպումն էր «բլանկոսների» համար այս մրցաշրջանում։
2012/13 թվականների Լա լիգայի խաղարկությունից հետո «Ռեալը» առաջին անգամ անպարտելի մնաց սեփական դաշտում Պրիմերայի ողջ մրցաշրջանի ընթացքում։
Հիշեցնենք, որ դադարից հետո «Ռեալը» տնային հանդիպումները անցկացնում էր Վալդեդեբաս մարզաբազայի «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում, քանի որ «Սանտիագո Բեռնաբեուն» վերանորոգվում է։