«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհ է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի խաղում իր թիմի պարտությունից: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ռեալը» նվաճեց Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
«Մենք չէինք սպասում, որ դա կավարտվի այս կերպ, բայց այս պարտությունը բնութագրում է ամբողջ մրցաշրջանը: Մենք թույլ թիմ ենք, մեզ հաղթեցին ուժի և մոտիվացիայի շնորհիվ: «Բարսելոնան» կորցրեց շատ միավորներ, որտեղ մենք չպետք է դա անեինք:
Ես արդեն ասել եմ, որ նման խաղով մեզ համար դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ դա բավարար չէր նույնիսկ Լա Լիգայում հաջողության հասնելու համար: Պետք է դադար վերցնենք և մտածենք Չեմպիոնների լիգայի մասին: Մեզ պետք է փոփոխություններ կատարել և ինքնավստահ լինել: Նման խաղով մենք չենք կարողանա անցնել «Նապոլիին», — մեջբերում է Մեսսիին Marca-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Նեապոլում «Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին՝ 1-1 հաշվով: